Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լավրովը և Թիլերսոնը քննարկել են Հյուսիսային Կորեայի խնդիրը

Լավրովը և Թիլերսոնը քննարկել են Հյուսիսային Կորեայի խնդիրը
27.12.2017 | 17:45

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «կիսում է» Ռեքս Թիլերսոնի կարծիքը Հյուսիսային Կորեայի հարցով, սակայն նրանց դիրքորոշումները տարբերվում են Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցում` ասված է ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:


Լավրովը և Թիլերսոնը հաստատել են, որ միջուկային ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները: Լավրովը համաձայն չէ ԱՄՆ-ի ՝ ռազմական միջամտության սպառնալիքներին ու հետագա պատժամիջոցների կիրառմանը, պնդելով, որ հարկավոր է խաղաղ ճանապարհներ գտնել բանակցությունների համար:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ